ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1158-Ա «27» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
27.03.2025 թ.
հ. 1158-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը, ազգանունը Փոխադրող
մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման
ժամկետը
1 Սիմոն Գյուտարի Կարապետյան 10 JR 101 Անդրանիկ Սահակյան 31.12.2025թ.
2 Ջանիկ Վալոդի Նագդալյան 37 RT 727 Արտակ Նագդալյան 31.12.2025թ.
3 Հենրիկ Հայկի Շահինյան 36 QM 277 Հայկ Շահինյան 31.12.2025թ.
4 Տիգրան Գևուշի Հարությունյան 36 AA 059 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
5 Խաչատուր Վազգենի Մնացականյան 55 ED 955 փոխադրվում է ինքնուրույն 01.11.2025թ.
6 Սերգեյ Ալեքսանդրի Ստեփանյան 10 UG 010 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
7 Ալբերտ Արարատի Դալլաքյան 61 JC 161 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
8 Հայկ Վլադիմիրի Հարությունյան 32 OD 002 Վլադիմիր Հարությունյան 31.12.2025թ.
9 Դավիթ Արթուրի Մանուկյան 05 OQ 500 Արթուր Մանուկյան 31.12.2025թ.
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ