Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՐԱՆՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00066 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«14» փետրվարի 2025 թ.

ք. Երևան N 252-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀՐԱՆՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00066 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 20-ի N 89-Ա որոշումը և անհատ ձեռնարկատեր Հրանտ Գալստյանի 2025 թվականի փետրվարի 3-ին ներկայացրած դիմումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Գտնվելու վայրի հասցեի փոփոխման հիմքով պայմանավորված՝ անհատ ձեռնարկատեր ՀՐԱՆՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00066 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գ․ Անուշավան, 1-ին փ․, 40/1 ավտոտեխսպասարկման կայան» բառերը փոխարինել «ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, գյուղ Անուշավան, 1-ին փողոց 40/4 ավտոտեխսպասարկման կայան» բառերով:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել անհատ ձեռնարկատեր ՀՐԱՆՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

Նախարար`

2/14/2025 Դ. Խուդաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։