Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-12-30-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 1993 թ. N 549

Քաղ. Երևան

ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 30.12.93 N 665, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերի)

Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության նվազեցման և ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15 օրը մեկ քննության առնել և լուծել բնակչությանն իրացվող հացի կարգավորվող գների կիրառման արդյունքում առաջացող արտադրության վնասների հատուցման հարցը։

3. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

4. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 22-ի N 442 կարգադրության, 1993 թվականի նոյեմբերի 1-ից Իջևան, Ծաղկաձոր, Մեղրի, Սիսիան, Տաշիր, Մեծամոր, Քաջարան և Նոր Հաճըն շրջանային ենթակայության քաղաքների յուրաքանչյուր բնակչի համար նախնական պատվերների կտրոններով հացի վաճառքի նորմ սահմանել օրական 0,35 կգ։

5. (կետն ուժը կորցրել է 30.12.93 N 665)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։