ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2013 թվականի թիվ 142 քաղ. Մոսկվա
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2013 թվականի հունիսի 25-ի
թիվ 142 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարվող
1. Դիրքերի համարակալումը հանել։
2. Առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի կազմում «Ղազախստանի Հանրապետությունից» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղազախստանի Հանրապետությունից՝
Ալիմբետովա Ալիյա Նազիմբեկի` Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարության արտաքին առևտրային գործունեության կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Ժակսիլիկով Տիմուր Մեկեշի՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման փոխնախարար
Ժունուսովա Շինար Ալմաթայի՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարության արտաքին առևտրային գործունեության կարգավորման դեպարտամենտի արտաքին առևտրային բանակցությունների վարչության պետ
Իբրայ Տալգատ Կարեկեյի՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնտեսական և ներդրումային նախագծերի վարչության պետ
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարության արտաքին առևտրային գործունեության կարգավորման դեպարտամենտի տնօրեն
Սուլթանով Ռուսլան Սերիկի՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարությանն առընթեր «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Խայդարովա Նուրգուլ Դուլատի՝ Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջետային պլանավորման նախարարությանն առընթեր «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: