ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2013 թվականի թիվ 34 քաղ. Մոսկվա
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 6 որոշմամբ հաստատված՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի և դրա ենթակոմիտեների կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի կազմում ընդգրկել Տատյանա Նիկոլայի Գոլենդեևային՝ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ, ստատս-քարտուղար, Վիկտոր Լեոնիդի Եվտուխովին՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, և Սերգեյ Վասիլիի Կոլդաևին՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն՝ դրա կազմից հանելով Գ.Վ. Կալամանովին, Ա.Մ. Մելնիկին և Ս.Օ. Շոխինին.
առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի կազմում ընդգրկել Սերգեյ Վասիլիի Կոլդաևին՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն՝ դրա կազմից հանելով Ա.Մ. Մելնիկին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ Վ. Բ. Խրիստենկո
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: