ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 217-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 855,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
07.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 217-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը 1) ստեղծել կայուն և որակյալ տնային խնամքի համակարգ Հայաստանում, որի միջոցով սոցիալապես խոցելի տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և միայնակ մարդիկ կստանան անհրաժեշտ խնամք, առողջապահական և սոցիալական աջակցություն.
2) բարելավել շահառուների կյանքի որակը՝ ապահովելով անհրաժեշտ խնամքի և աջակցության հասանելիություն.
3) կրթել խնամքի ոլորտի մասնագետներին.
4) խթանել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր
վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը 1) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (հասցե՝ Գերմանիա, քաղ. Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94).
2) «Կարիտաս Գերմանիա» բարեգործական կազմակերպություն (հասցե՝ Գերմանիա, քաղ. Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40):
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն (հասցե` քաղ. Գյումրի, Հ. Սարգսյան
փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը 1) իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր.
2) բնագավառը՝ սոցիալական:
6. Ծրագրի բյուջեն 855,000 եվրոյին համարժեք դրամ
7. Բարեգործություն ստացողը 1) 600 շահառու (քաղաք Գյումրիում 300 շահառու և քաղաք Վանաձորում 300 շահառու)՝ սոցիալապես խոցելի,
միայնակ և առողջական խնդիրներ ունեցող տարեցները և 18 տարեկան և բարձր հաշմանդամություն ունեցող անձինք
2) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում երկու համայնքային աջակցության ակումբ՝ նախատեսված տարեցների սոցիալականացման և փոխօգնության համար.
3) 120 ուսանող՝ քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, որոնք կստանան տնային խնամքի վերաբերյալ ուսուցում.
4) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում բնակվող 40 տնային խնամքի աշխատակից և կամավոր, որոնք կաշխատեն շահառուների հետ՝ ստանալով համապատասխան վերապատրաստում և կրթություն.
5) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում բնակվող 120 ոչ ֆորմալ խնամակալ (ընտանիքի անդամներ, հարևաններ, ընկերներ), որոնք կստանան անհրաժեշտ վերապատրաստումներ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2025 թվականի ապրիլի 4-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների
նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների
ծավալը 1) ծրագրում ընդգրկված անձնակազմի և շահագրգիռ կողմերի (միջին մասնագիտական կրթական հաստատությունների, պետական խնամքի հաստատությունների, խնամքի այլ մատակարարների և խնամքի կենտրոնների անձնակազմերի) կարողությունների զարգացում՝ դասընթացների, սեմինար-վարժանքների,
քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 236,381 եվրոյին համարժեք դրամ.
2) գերոնտոլոգիայի և ծերաբուժության ոլորտում վերապատրաստման մոդուլների մշակում, փորձարկում և
գնահատում երկու մասնագիտական բուժքույրական քոլեջներում։ Տնային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմի մշակում և փորձարկում, հետազոտական աշխատանքների իրականացում, դրանց հիման վրա կլոր-սեղան քննարկումների և համագումարների կազմակերպում։ Տարեցների հարցերով զբաղվող և նրանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի բարելավում, քաղաքային մակարդակով ոչ պաշտոնական աջակցության ցանցերի մշակում և փորձարկում (այսպես կոչված՝ «Համայնքային համերաշխության ակումբներ») - 288,096 եվրոյին համարժեք դրամ.
3) խնամք իրականացնող հաստատությունների անձնակազմի տարածաշրջանային և արտասահմանյան հանդիպումների, փոխանակման այցերի և համաժողովների կազմակերպում - 54,762 եվրոյին համարժեք դրամ.
4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի պատրաստում և տարածում՝ ձեռնարկների, բուկլետների և պաստառների տպագրություն, մեդիա արշավների կազմակերպում, ուսումնական նյութերի պատրաստում, դիտակտիկ նյութերի ձեռքբերում (մանեկեններ, մուլյաժներ և այլ ուսումնական սարքավորումներ) – 11,905 եվրոյին համարժեք դրամ.
5) ծրագրի գործողությունների որակի գնահատում, ինչպես նաև սոցիալական աշխատողների, բուժքույրերի, սոցիալական խնամողների և խնամքի կենտրոնների անձնակազմի վերապատրաստման արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում - 35,714 եվրոյին համարժեք դրամ.
6) շահառուների (քաղաք Գյումրիում 300 շահառու և քաղաք Վանաձորում 300 շահառու՝ սոցիալապես խոցելի, միայնակ և առողջական խնդիրներ ունեցող տարեցները և 18 տարեկան և բարձր հաշմանդամություն ունեցող անձինք) տնային պայմաններում ծառայությունների, դեղորայքի, հիգիենիկ պարագաների տրամադրում տնայցերի միջոցով – 57,142 եվրոյին համարժեք դրամ.
7) կազմակերպական ծախսեր – 171,000 եվրոյին համարժեք դրամ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) հիգիենիկ պարագաների, առաջին օգնության դեղորայքի ձեռքբերում – 57,142 եվրոյին համարժեք դրամ.
2) համայնքներում այցելություններ, միջոցառումներ և վերապատաստումներ կատարելու և շահառուներին աջակցելու նպատակով 1 մարդատար տրանսպորտային միջոցի ձեռքբերում /1 հատ/-40,476 եվրոյին համարժեք դրամ, ինչպես նաև շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի, պահեստամասերի ձեռքբերում – 30,475 եվրոյին համարժեք դրամ.
3) ուսումնական նյութերի պատրաստում, դիտակտիկ նյութերի ձեռքբերում (մանեկեներ, մուլյաժներ և այլ ուսումնական սարքավորումներ)՝ 23,810 եվրոյին համարժեք դրամ.
4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում – 11,905 եվրոյին համարժեք դրամ.
5) ծրագրի գործողությունների որակի բարելավում բուժքույրերի, սոցիալական աշխատողների, սոցիալական խնամողների, ուսանողների, համայնքային համերաշխության ակումբի անդամների և ոչ ֆորմալ խնամակալների համար ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից – 5,952 եվրոյին համարժեք դրամ.
6) կոմունալ ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 13,942 եվրոյին համարժեք դրամ.
7) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում խնամքի կենտրոնների տեխնիկական վերազինում՝ համակարգիչների, տպիչների, տեսացրիչների և այլ ապրանքների ձեռքբերում – 5,952 եվրոյին համարժեք դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը 1) աշխատավարձ – 157,058 եվրոյին համարժեք դրամ.
2) կոմունալ ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 13,942 եվրոյին համարժեք դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Անմիջական համագործակցություն կիրականացվի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի և Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի հետ, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի հետ։
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին.
2) ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության
վարչական խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
07.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ