ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1216-Ա «02» ապրիլի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
02.04.2025 թ.
հ. 1216-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Հայկազ Գալստյան
/լիազորված անձ/
Աշոտ Հովսեփյան Նոր Խարբերդի այգետարածք, 24-րդ փողոց, հ.226 հողամաս Աշոտ Հովսեփյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 24-րդ փողոցի 500.0քմ մակերեսով հ.226 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.06.2024թ. հ.Հ-7366 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 24-րդ փողոց, հ.59/8 01113VFJ266T
2 Արմեն Սարգսյան
/լիազորված անձ/
Անահիտ Ճանճուրյան Գևորգ Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոց, հ.99 հողամաս Անահիտ Ճանճուրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գևորգ Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոցի հ.99 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29122021-01-0232/ բաժանման հատակագծով առանձնացվող 493.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.99/1 01063ESZG8ZL
3 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, հ.103,104 բնակարան ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.42/1 շենքի հ.103,104 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, բն.4 01083R8GHVUH
4 Արսեն Համբարձումյան Կոմիտասի պողոտա, հ.38 շենք, հ.32 և հ.32/1 բնակարան Արսեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.38 շենքի հ.32 և հ.32/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.25032025-01-0274 և հ.25032025-01-0130/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.38 շենք, բն.32 01033EBDAWYK
5 Հարություն Ալեքսանյան Թբիլիսյան խճուղի, հ.13/18 հողամաս Հարություն Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.13/18 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.03112023-01-0338, շին. 5.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 509.92քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.13/21 010339JJ4X6Q
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ