ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«03» «ապրիլի» 2025 թվական N 127-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 111-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով»,
2) Հրամանի հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
3) Հրամանի հավելված N 2-ի 1-ին կետի 3-րդ ենթակետի «տեղեկանքում» բառը փոխարինել «Բաժին 3-ում» բառերով,
4) Հրամանի հավելված N 2-ի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«4) Բաժին 4-ում բերվում են կազմակերպության կողմից հաշվետու տարվա ընթացքում փաստացի օգտագործված հումքի (հիմնական և երկրորդային) և արտադրված ապրանքի տեսակի ու քանակի վերաբերյալ տվյալներ։
5) Բաժին 5-ում բերվում են կազմակերպության կողմից հաշվետու տարվա ընթացքում վնասակար նյութերի արտանետումների հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունը (ՍԹԱ-ների նախագծի առկայության դեպքում արտանետումների հաշվարկներն իրականացնել այն մեթոդաբանության համաձայն, որն օգտագործվել է ՍԹԱ նախագծում արտանետումների հաշվարկման համար, իսկ միայն հաշվառման ենթակա սահմանված կարգով ՍԹԱ նախագիծ չունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք արտանետումների հաշվարկը պետք է իրականացնեն՝ համաձայն Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության արտանետումների հաշվառման ձեռնարկի)։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. Սիմիդյան
ք. Երևան 4/3/2025
Հավելված
շրջակա միջավայրի նախարարի
2025 թվականի ապրիլի 3-ի
N 127-Ն հրամանի
«Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002թ. օգոստոսի 22-ի
N 111-Ն հրամանի
ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 2- տա (օդ) (տարեկան)
20.......թվականի համար
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N23-Ն որոշմամբ հաստատված կարգի:
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ով է ներկայացնում _______________________________ Ներկայացնում են՝
Իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն արտանետման անշարժ աղբյուրներ և որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:
Հաշվետվության
ներկայացման ժամկետը՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
(անվանումը)
ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը /_/_/_/_ /
կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը /__/__/__/_ /
Կազմակերպաիրավական ձևը____________ /__/__/__/__/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը /__/__/__/__/__/__/
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/__/_
Փաստացի գործունեության տեսակը (ները)
հիմնական____________________________ /__/__/__/__/
Երկրորդային __________________________ /__/__/__/__/
Գտնվելու վայրը _____________________________ /__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը _______ Համայնքը ______ /__/__/__/__/
Գործունեության իրականացման
Վայրը ____________________________ /__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը _______ Համայնքը ________
Գործունեության համար նախատեսված տարածքի կետային կոորդինատային տվյալներ՝ ՎԻՋԻԷՍ-84 (WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով __________________________
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
Բաժին 1. Արտանետման աղբյուրները և վնասակար նյութերի որսումը
Տողի
համարը Արտանետման անշարժ
աղբյուրների քանակը
տարեվերջին Որսված վնասակար նյութերի
քանակը հաշվետու տարում,
տոննա
ընդամենը դրանցից 100 մ-ից բարձր
Ա Բ 1 2 3
101 Ընդամենը
102 այդ թվում՝ ունեն հաստատված
սահմանային թույլատրելի նորմատիվներ X
Բաժին 2. Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերը
Տողի
համարը Նյութի
ծածկագիրը Վնասակար նյութի
անվանումը Վնասակար նյութերի
փաստացի արտանետումը մթնոլորտ Արտանե- տումը
նախորդ
տարում,
տոննա Հաշվետու տարում սահմանված ՍԹԱ Մթնոլոր-տային օդ վնասակար նյութերի արտա-նետման համար տրված ՍԹԱ թույլտվու-թյան համարը
ընդամենը
տոննա առավե-լագույն
գրամ/վրկ ընդամենը
տոննա առավելա- գույն
գրամ/վրկ
Ա 1 Բ 2 3 4 5 6 7
201 1000 Ընդամենը X X X
202 3000 այդ թվում` փոշի
203 3001 որից` օրգանական
204 3002 անօրգանական
205 4000 ծանր մետաղներ,
ընդամենը X X X
206 0163 այդ թվում`նիկել
207 0133 կադմիում
208 0183 սնդիկ
209 0184 կապար
210 1001 ցինկ
211 0103 քրոմ
212 0325 արսեն
213 4001 պղինձ
214 9078 մոլիբդեն
215
216 5330 ծծմբային անհիդրիդ
(SO2)
217 5337 ածխածնի օքսիդ
218 5301 ազոտի օքսիդներ
219 5401 ածխաջրածիններ
(առանց ցնդող օրգանական միացությունների), ընդամենը X X X
220
221
222
223
224
225
226
227
228 6000 ցնդող օրգանական
միացություն-ներ,
ընդամենը X X X
229 այդ թվում`
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241 այլ
242
243
244
Բաժին 3. Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված վառելիքի քանակը
Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված վառելիքի քանակը
Բնական գազ
(հազ.խոր.մ) Մազութ
(տոննա) Փայտ
(խոր.մ) Վառելիքի այլ տեսակներ
1 2 3 4 5
Փաստացի
այդ թվում՝ կաթսայատանը
Բաժին 4. Հաշվետու տարվա ընթացքում օգտագործված հումքի և արտադրված ապրանքի անվանումը և քանակը
Օգտագործված հումքը Արտադրված ապրանքը
Անվանումը Քիմիական կազմը Քանակը Անվանումը Քանակը
1. Հիմնական
2. Երկրորդային
Բաժին 5. Մթնոլորտ արտանետումների հաշվարկման համար մեթոդաբանություն
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկը իրականացվում է՝
համաձայն___________________: »:
(մեթոդաբանության անվանումը)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2025 թվական: