ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 390-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 14-ից մինչև 2027 թվականի փետրվարի 13-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
21.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մարտի 21-ի N 390-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական
բնութագիրը Չափի
միավորը Քանակը Ծագման
երկիրը Արտահանման
երկիրը Արժեքը
(դրամ) Այլ տեղե-
կություններ
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ
1. 1517909900 Կաթնային յուղի փոխարինիչ Կաթնային ճարպի փոխարինիչ՝
սննդամթերքի արտադրության համար, 99.9 % յուղայնությամբ կգ 2 100 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 852 600 000
2. 1517909900 Շորտենինգ Բուսաճարպային արտադրանք՝ շորտենինգ, սննդամթերքի արտադրության համար, 20 կգ-ոց փաթեթավորմամբ, 99.9 % յուղայնությամբ կգ 1 800 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 720 000 000
3. 3505105000 Եգիպտացորենի օսլա մոդիֆիկացված E1422 Եգիպտացորենի օսլա՝ մոդիֆիկացված կգ 140 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 140 000 000
4. 1108120000 Եգիպտացորենի օսլա Եգիպտացորենի օսլա կգ 60 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 60 000 000
5. 2007999701 Խնձորի խյուս առանց շաքարի Խնձորի խյուս՝ առանց շաքարի հավելման, 230 կգ տակառներով կգ 80 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 19 200 000
6. 7607209000 Ալյումինե փայլաթիթեղ Ալյումինե փայլաթիթեղ՝ ստվարաթղթից հիմքի վրա, 0,07 մմ հաստությամբ կգ 50 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 120 000 000
7. 0408118000 Չոր ձվի դեղնուց Ձվի դեղնուց՝ չոր, ֆերմենտացված, աղով կամ առանց աղի՝ սննդամթերքի արտադրության համար կգ 40 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 192 000 000
8. 3920629009 ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված,
0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի
փաթեթավորման համար ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված, 0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի փաթեթավորման համար կգ 100 000 Մալայզիա, Ինդոնեզիա Մալայզիա, Ինդոնեզիա 80 000 000
9. 7607209000 Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով կգ 30 000 Մալայզիա,
Ինդոնեզիա Մալայզիա,
Ինդոնեզիա 189 000 000
10. 1511901902 Արմավի յուղ
Լամինացված
փայլաթիթեղ՝ 20-25 կգ արկղերով, պինդ վիճակում, ռաֆինացված, քիմիական բաղադրությունը՝ անփոփոխ
Լամինացված
փայլաթիթեղ՝ բազմաշերտ, կգ 1 785
700 Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ,
Եգիպտոս
Իրան, Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ,
Եգիպտոս
Իրան, 2 500 000 000
11. 7607201000 բազմաշերտ,
տպագրված կարագի,
սպրեդի, մարգարինի
փաթեթավորման համար (կաշիրովկա)
Լամինացված
փայլաթիթեղ՝ տպագրված կարագի,
սպրեդի, մարգարինի
փաթեթավորման համար
(կաշիրովկա) հաստությունը՝ 0․021
Լամինացված
փայլաթիթեղ՝ բազմաշերտ, կգ 40 000 Թուրքիա,
ԵՄ,
Չինաստան,
ԱՄԷ
Իրան, Թուրքիա,
ԵՄ,
Չինաստան,
ԱՄԷ
Իրան, 80 000 000
12. 7607209000 բազմաշերտ,
տպագրված կարագի,
սպրեդի, մարգարինի
փաթեթավորման
համար (կաշիրովկա) տպագրված կարագի,
սպրեդի, մարգարինի
փաթեթավորման համար
(կաշիրովկա)
հաստությունը՝ 0․021-0․2 մմ կգ 40 000 Թուրքիա,
ԵՄ,
Չինաստան,
ԱՄԷ Թուրքիա,
ԵՄ,
Չինաստան,
ԱՄԷ 80 000 000
13․ 1511909902 Արմավի յուղի բաղադրիչ (ֆրակցիա)՝ оլեին 20-25 կգ արկղերով, պինդ վիճակում, ռաֆինացված, քիմիական բաղադրությունը՝ անփոփոխ կգ 80 000 Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ 44 250 000
14․ 1511909902 Արմավի յուղի բաղադրիչ (ֆրակցիա)՝ ստեարին 20-25 կգ արկղերով, պինդ վիճակում, ռաֆինացված, քիմիական բաղադրությունը՝ անփոփոխ կգ 147 000 Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ 81 000 000
15․ 1516209808 Բուսական յուղ 10-25 կգ արկղերով, ռաֆինացված, քիմիական բաղադրությունը՝ անփոփոխ կգ 1 785
700 Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ 2 500 000 000
16․ 2103909009 Համահոտային հավելում (բուրավետիչ)՝ սննդամթերքի արտադրության մեջ
օգտագործվող
Պոլիէթիլենային 20-25 կգ-անոց պարկերով կգ 12 000 Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ, ԱՄՆ,
ԵՄ երկրներ Մալայզիա, Ինդոնեզիա, Թուրքիա, ԱՄԷ, ԱՄՆ,
ԵՄ երկրներ 78 000 000
17․ 3921909000 տպագրված թաղանթ
դոյպակ պատրաստելու
համար Դոյպակ փաթեթավորելու համար կգ 44 000 Իրան,
Թուրքիա, Չինաստան, Իրան,
Թուրքիա, Չինաստան, 110 000 000
Ընդամենը՝ 7 846 050 000
(հավելվածը լրաց., փոփ. 10.04.25 N 403-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
21.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ