ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 414-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 10-ի N 414-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի հասցեն Գույքի անվանումը Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը Կադաստրային ծածկագիրը Շինության մակերեսը (քառ. մ) Հողամասի մակերեսը (հեկտար) Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)
1. Մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, 6-րդ փողոց, թիվ 30 բնակելի տուն հողամաս 05022025-07-0006 07-011-0003-0016 0.087 14,073,642
բնակելի տուն 07-011-0003-0016-001 931,8 99,060,731
պահեստ 07-011-0003-0016-002 12,49 619,829
կաթսայատուն 07-011-0003-0016-003 6,51 323,065
պարիսպ 07-011-0003-0016-004 10,9 77,911
2. Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց, 5ա շենք, 292 բնակարան բնակարան 05022025-01-0112 01-006-0134-0136-001-298 67,1 24,152,877
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀարությունՅԱՆ
10.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ