ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 44-Ն
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Գառնի համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Գառնի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Գառնի համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Հ/Հ ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ Կողմ -8 Ձեռնպահ – 0 Դեմ-0
1 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ
2 ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ
3 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ
4 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ
5 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ
6 ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ
7 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ
8 ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2025 թվական: