ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1995 թ. N 368
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պատգամավորների քաղաքային և շրջանային (ներառյալ գյուղական և ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանրապետության առանձին նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, դատական և իրավապահ մարմինների աշխատողների թվաքանակի ճշգրտման կապակցությամբ 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել նրանց պահպանման ծախսերը, համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների թվաքանակի մասին» N 425 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 26-ի N 368 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Անվանումը Հաստիքային միավորը
1 2
ՀՀ կառավարության գործերի կառավարչություն 269
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով 8
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 125
ՀՀ առողջապահության նախարարություն 76,5
ՀՀ առևտրի նախարարություն 73
ՀՀ արդարադատության նախարարություն 88
ՀՀ արդյունաբերության նախարարություն 140
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 257
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն 79,5
ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն 65
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 155
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 216
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն 89
ՀՀ թեթև արդյունաբերության նախարարություն 90
ՀՀ լուսավորության նախարարություն 84,5
ՀՀ կապի նախարարություն 70
ՀՀ մշակույթի նախարարություն 67
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն 150
ՀՀ պաշտպանության նախարարություն գաղտնի
ՀՀ ներքին գործերի նախարարություն գաղտնի
ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն գաղտնի
ՀՀ շինարարության նախարարություն 122
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն 135
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 72
ՀՀ ֆինանսների նախարարություն 270
ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն 65
ՀՀ ընդերքի պետական վարչություն 70
ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչություն 86
ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչություն 31
ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն 76
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն 165
ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն 57
ՀՀ հարկային պետական տեսչություն 208
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 41
ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ
կատարման և լեռնային հսկողության վարչություն 21
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն 130
ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչություն 37
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 19
ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանական վարչություն 23
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 118
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 29
ՀՀ մաքսային վարչություն 71
ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն 20
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն 16
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում 70
ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24
ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 8
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն 26
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով 47
ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով 28
ՀՀ կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14
ՀՀ կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10
ՀՀ գերագույն դատարան 133
ՀՀ պետական արբիտրաժ 36
ՀՀ դատախազություն 193
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 26-ի N 368 որոշման
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Գործադիր կոմիտեների անվանումը Հաստիքային միավորը
1 2
Քաղաքային խորհուրդների
գործկոմներ
Երևանի 843
Աբովյանի 34
Ալավերդու 28
Արարատի 33
Արտաշատի 25
Արթիկի 31
Աշտարակի 27
Գյումրիի 225
Գորիսի 26
Դիլիջանի 66
Էջմիածնի 44
Կամոյի 37
Կապանի 46,5
Վանաձորի 112
Հոկտեմբերյանի 37
Հրազդանի 42
Չարենցավանի 38,5
Ջերմուկի 26
Սևանի 26
Սպիտակի 31
Ստեփանավանի 38
Շրջանային խորհուրդների
գործկոմներ
Ախուրյանի 204
Ամասիայի 119
Անիի 129,5
Աշտարակի 194,5
Աշոցքի 146
Ապարանի 131,5
Արագածի 130
Արարատի 238
Արթիկի 162,5
Արմավիրի 286,5
Արտաշատի 271
Բաղրամյանի 119
Գուգարքի 150,5
Գորիսի 149
Եղեգնաձորի 196
Էջմիածնի 312
Թալինի 212
Թումանյանի 188
Իջևանի 164
Կապանի 181
Կամոյի 108
Կոտայքի 211
Կրասնոսելսկի 133
Հրազդանի 130
Մասիսի 227
Մարտունու 199
Մեղրու 107
Նաիրիի 171
Նոյեմբերյանի 157,5
Սևանի 102
Սիսիանի 181
Սպիտակի 153
Ստեփանավանի 129,5
Վայքի 100
Վարդենիսի 225,5
Տաշիրի 140
Տաուշի 153,5
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 26-ի N 368 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՉԱՓԸ
Անվանումը Գումարի չափը
(հազ. դրամ)
1 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 420,2
ՀՀ ֆինանսների նախարարություն 3176,3
ՀՀ հարկային պետական տեսչություն 6950,7
ՀՀ մաքսային վարչություն 2089,4
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 107,0
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն 971,3
ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 1049,0
ՀՀ գերագույն դատարան 575,8
ՀՀ պետական արբիտրաժ 183,0
ՀՀ ժողովրդական դատարաններ 1989,4
ՀՀ նոտարական գրասենյակներ 283,2
ՀՀ դատախազություն 2857,6
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ