Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ՝ ԸՍՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«02» ապրիլի 2025 թ. N 38-Ն

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ՝ ԸՍՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել արհեստագործական կրթական ծրագիր իրականացնելու համար պահանջվող լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների), ուսումնական գույքի և սարքավորումների հագեցվածության չափաքանակներն՝ ըստ որակավորումների` համաձայն 1-39 հավելվածների:

2. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, կազմակերպատնտեսական ու ֆինանսաբյուջետային վարչություններին՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի մշակման ժամանակ նախատեսել ֆինանսական միջոցներ՝ արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների հագեցվածության սահմանված չափաքանակների ապահովման նպատակով:

3. Հրամանի հավելվածով հաստատված չափաքանակները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո նոր լիցենզավորման հայտ ներկայացված ուսումնական հաստատությունների վրա, իսկ հրամանի 1-39 հավելվածներով հաստատված մասնագիտություններով արդեն իսկ լիցենզավորված պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերում ներառվելուց և համապատասխան չափաքանակները ձեռք բերելուց հետո, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:

4. Ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ գույքագրել և մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել սույն հրամանով հաստատված և տվյալ ուսումնական հաստատությունում իրականացվող, մասնագիտության և որակավորման համար սահմանված առկա կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների՝ սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության անվանացանկի և չափաքանակների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

Նախարար՝

4/2/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Հավելված 1-39

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

02-ը ապրիլի 2025 թ.

N 38-Ն հրամանի

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։