ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«14» ապրիլ 2025 թ. թիվ 11-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2025 թվականի ապրիլի 14-ի
թիվ 11-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման
Բաժին 1. Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին
Ցուցանիշ անվանում Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը 110 տոննա
որից` հայաստանյան շարժակազմով 111 ''-''
դրանից` Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ ԵԱՏՄ) 112 ''-''
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը 120 ''-''
որից` հայաստանյան շարժակազմով 121 ''-''
դրանից` ԵԱՏՄ երկրներից 122 ''-''
Մեկնել են ուղևորներ - ընդամենը 130 հազար մարդ
որից` հայաստանյան շարժակազմով 131 ''-''
դրանից` ԵԱՏՄ երկրներ 132 ''-''
Ժամանել են ուղևորներ - ընդամենը 140 ''-''
որից ` հայաստանյան շարժակազմով 141 ''-''
դրանից` ԵԱՏՄ երկրներից 142 ''-''
Ուղևորաշրջանառությունը 150 միլիոն ուղևոր-կմ
որից` ԵԱՏՄ երկրներ 151 ''-''
Բեռնաշրջանառությունը 160 միլիոն տոննա-կմ
որից` ԵԱՏՄ երկրներ 161 ''-''
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը 170 ''-''
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 180 հազար դրամ
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 190 ''-''
Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը 200 ''-''
110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար` ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար ___________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) __________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) Ստորագրություն
« _ _ »______ ____20___թ.»:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2025 թվականի ապրիլի 14-ի
թիվ 11-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 26-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-ավիա (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտային գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք ըստ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» իրականացնում են «52.23» և «52.29» ծածկագրերով նախատեսված գործունեության տեսակները՝ լրացնելով հաշվետվության «180» «190» և «200» ծածկագրերով տողերը:
3. Ռեսպոնդենտները Հաշվետվության ներկայացման մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝» 5-նիշ հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունում լրացվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
8. «110» և «120» ծածկագրերով տողերում լրացվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռների (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը) քանակները՝ արտահայտված տոննաներով:
9. «111» և «121» ծածկագրերով տողերում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության շարժակազմով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակները:
10. «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում են հանրապետությունից մեկնած և hանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակները (ներառյալ այլ պետությունների օդանավերով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը):
11. «131» և «141» ծածկագրերով տողերում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության շարժակազմով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
12. «150» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
13. «160» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
14. «112» և «122» ծածկագրերով տողերում լրացվում են Եվրասիական տնտեսական միության երկրներ առաքված ու ներկրված բեռների և փոստի ծավալները, իսկ «132» և «142» ծածկագրերով տողերում՝ մեկնած ու ժամանած ուղևորների թվաքանակները:
15. «170» ծածկագրով տողում լրացվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածած կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ բեռ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
16. «180» ծածկագրով տողում լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը բեռնափոխադրումներից գոյացած գումարն է` դրամական արտահայտությամբ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
17. «190» ծածկագրով տողում լրացվում է ուղևորափոխադրումից ստացված հասույթը, որը վաճառված տոմսերից գոյացած գումարն է` դրամական արտահայտությամբ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
18. «200» ծածկագրով տողում լրացվում է ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների՝ օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայությունների, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարները և այլն:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2025 թվական: