Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածում՝
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է (են) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում, ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը, անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնելու դեպքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:»: