Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չաշխատող անձին (այդ թվում՝ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին), իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում է (են) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».

3) 2-րդ մասի «Չաշխատող անձին» բառերը փոխարինել «Սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում» բառերով, իսկ նույն մասից հանել «չաշխատող անձին» բառերը.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Չաշխատող անձին, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում՝ նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են՝

1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ.

2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ.

4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամի ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը:».

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տարածքային կենտրոնը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում մերժում է մայրության նպաստ նշանակելու դիմումը, եթե՝

1) դիմողը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված՝ մահացողի ընտանիքի անդամ չէ, կամ

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ

3) մահացած անձը, սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չի ունեցել մայրության նպաստի իրավունք, կամ

4) մահացած անձի տվյալները չեն ստացվել սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, կամ

5) չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում, իսկ օտարերկրյա քաղաքացի՝ չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.

«4.1. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը նշանակելու և վճարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է այն անձին, որի անվամբ մայրության նպաստի գումարը փոխանցվել է բանկ:

4.2. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը մերժելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է դիմումը ներկայացնող անձին՝ նշելով մերժման հիմքը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։