Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները
1. Հարկային մարմինը`
1) սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:
2. Լիազոր մարմինը`
1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.
2) գործատուի կողմից վարձու աշխատողներին նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների նպաստների վճարմանն ուղղված միջոցները.
3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող տվյալները.
5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:
(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.04.11 ՀՕ-123-Ն)