Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենսդրությունը

(վերնագիրը փոփ. 01.12.14 ՀՕ-206-Ն)

1. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։