Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնագիտացված զինծառայողներով համալրելու, դրանցում հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու նպատակով և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրությունը և պայմանագրի ձևը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ստեղծել պայմանագրային զինվորական ծառայողների հատուկ ստորաբաժանումներ:

3. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին` միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների հատուկ ստորաբաժանումները պայմանագրային զինծառայողներով համալրելու նպատակով:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

24 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-178

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։