Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1599-Ա «28» ապրիլի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.04.2025 թ.

հ. 1599-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Ռուբեն Ադամյան

/լիազորված անձ/

Արթուր Պետրոսյան Զ. Անդրանիկի փողոց, հ.56/7 և հ.56/8 հողամաս Արթուր Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.56/7 և հ.56/8 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.09042025-01-0143 և հ.11042025-01-0100/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Զորավար Անդրանիկի փողոց, հ.56/7 01073D4FSMC9

2 Կարեն, Նազիկ և Դիանա Խաչատրյաններ Նոր Արեշ 31-րդ փողոց, հ.23 բնակելի տուն Կարեն, Նազիկ և Դիանա Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 31-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.09122024-01-0452, հող. 192.75քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 31-րդ փողոց, հ.23/1 01053GQPMM82

3 Հարություն Սարաֆյան Ռուբեն Սևակի /Արաբկիր 21-րդ/ փողոց, հ.22 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 31.08.2018թ. հ.5852 վկայագրով, Հարություն Սարաֆյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուբեն Սևակի /Արաբկիր 21-րդ/ փողոցի հ.22 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ռուբեն Սևակի փողոց, հ.22/3 01033EH9FPLT

4 Ռոման Հայրապետյան

/լիազորված անձ/

Վահրամ Խաչատրյան

/սեփականատեր/ Հաղթանակ թաղամաս հողամաս Վահրամ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասում գտնվող հողամասին /վկ. հ.17102024-01-0317 և Երևանի քաղաքապետի 15.04.2025թ. հ.1417-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/475 01073Y5TELEX

5 Վաչագան Ադունց Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.7 շենք, հ.16 բնակարան Վաչագան Ադունցին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի հ.7 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042025-01-0045, ընդ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.7 շենք, բն.16/1 01053ABNLPTJ

6 Լիա Մանուկյան Ազատության պողոտա, հ.12 շենք, հ.38ա տարածք Ազատության պողոտայի հ.12 շենքի հ.38ա հասցեում գտնվող տարածքին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 07.03.2025թ. հ.800-Ա որոշում և սեփ. վկ. հ.1540316/ տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, հ.12 շենք, շինություն հ.74/1 01123WSTBHCR

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։