ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 76-Ա
«ԱՐՏԱՇԱՏ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուրքիայից Արամ արքեպիսկոպոս Աթէշեանի կողմից «Արտաշատ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (563.45 կգ ընդհանուր քաշով, 3,631 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 400 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և կազմակերպության շահառուներին անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 06.05.25 N 279-Ա)
2. «Արտաշատ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
14.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 76-Ա որոշման
«ԱՐՏԱՇԱՏ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
(վերնագիրը խմբ. 06.05.25 N 279-Ա)
NN
ը/կ Անվանումը Քանակը (հատ) Արժեքը
(ԱՄՆ-ի
դոլար)
1. Սայլակ՝ նոր 10 1,550
2. Կանացի հագուստ՝ նոր 100 800
3. Մանկական տակդիր (փամփերս) 40 162
4. Մանկական տակդիր 50 100
5. Մանկական տակդիր 75 97
6. Մանկական տակդիր 50 100
7. Մանկական տակդիր 160 100
8. Մանկական տակդիր 12 62
9. Մեծահասակի տակդիր 35 162
10. Մանկական տակդիր 16 162
11. Մեծահասակի տակդիր 20 81
12. Մանկական տակդիր 16 162
13. Մեծահասակի տակդիր 20 93
Ընդհանուր գումար 3,631
(հավելվածը խմբ. 06.05.25 N 279-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
14.02.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ