Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-02-ից մինչև 2023-06-14։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2023-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի իմաստով պետական գույք է համարվում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ՝

1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաև այդ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերը.

2) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը).

3) սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտները և դրանց նկատմամբ իրավունքները.

4) պետությանը պատկանող գույքային իրավունքները:

(5-րդ հոդվածը խմբ. 07.12.22 ՀՕ-520-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։