Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-21-ից մինչև 2024-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ IX · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

Հոդված 27. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

գործել է մինչև 2024-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

1. Պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն և այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:

(27-րդ հոդվածը խմբ. 11.04.24 ՀՕ-148-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։