Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-10-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը

Հոդված 21. Հրազենի գործադրումը

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հրազենի գործադրումը

1. Պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի զենք գործադրելու հետևյալ դեպքերում.

1) անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող վտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չգործադրելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի և առողջության կամ պահպանվող գույքի համար.

2) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.

3) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

4) պահնորդի (թիկնապահի) զենքին տիրանալու փորձը կանխելիս.

5) զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

2. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի):

3. Զենքի յուրաքանչյուր գործադրման դեպքում պահնորդը (թիկնապահը) պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը և իր վերադասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։