ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 296-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «Գլոբալ էիդ Նեթվորք (GAIN)» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքնակները (39,916 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը` համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն համայնքներին» ծրագրի մասին» N 945-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
14.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 296-Ա որոշման
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Արժեքը
(եվրո)
1. Ներքնակ (նոր` 80x200 սմ) 87 4,184.00
2. Ներքնակ (նոր` 90x200 սմ) 593 28,518.00
3. Ներքնակ (նոր` 100x200 սմ) 150 7,214.00
Ընդամենը 830 39,916.00
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
14.05.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ