ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1414-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 771-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1414-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հասմիկ Ավագյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արսեն Միխայլով - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Սերգեյ Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Սամվել
Գևորգյան - Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան - ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Խաչատրյան - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ
Մոսինյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Աշոտ
Տիրացույան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների
ամբիոնի դասախոս
Եկատերինա Նահապետյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս
Լուսինե
Տանաջյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
Նարինե Մարե-Գասպարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Սուրեն Եղիազարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Հեղինե Սարկիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Լաուրա Միրզոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Ժիրայր Դավեյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Սուսան Ավետիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների և սպորտային տուրիզմի կառավարման ֆակուլտետի սովորող
(հավելվածը փոփ. 29.06.22 N 740-Ա, 03.02.23 N 118-Ա, 24.11.23 N 1186-Ա, 08.10.24 N 906-Ա, 14.05.25 N 405-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ