ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԸ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Հաստատել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կնիքները և դրոշմակնիքները դնելու կարգի մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2025թ. մայիսի 16
Երևան
ՆՀ-116-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2025 թվական: