Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Հ Ր Ա Մ Ա Ն

__ _________2000 թ. հ. __________ ք. Երևան, Թումանյան 17

01.02.2000 թ.

ք. Երևան հ. 8/9

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`

հաստատել ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունների վերացումը և հարացույցի միօրինակացումը:

Լ. ԳաԼՍՏՅԱՆ

Հաստատված է

ՀՀ լեզվի պետական տեսչության

հմ. 8/9 հրամանով

01 փետրվարի 2000 թ.

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունները (Լոռվա-Լոռիի-Լոռու, Գյումրվա-Գյումրիի-Գյումրու) վերացնելու և հարացույցը միօրինակացնելու նպատակով`

այսուհետև գրական լեզվում հանձնարարել սեռական-տրական հոլովի ու-ով` Լոռու, Գյումրու ձևերը:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

10 փետրվարի 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400011

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։