ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
__ _________2000 թ. հ. __________ ք. Երևան, Թումանյան 17
01.02.2000 թ.
ք. Երևան հ. 8/9
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`
հաստատել ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունների վերացումը և հարացույցի միօրինակացումը:
Լ. ԳաԼՍՏՅԱՆ
Հաստատված է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 8/9 հրամանով
01 փետրվարի 2000 թ.
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունները (Լոռվա-Լոռիի-Լոռու, Գյումրվա-Գյումրիի-Գյումրու) վերացնելու և հարացույցը միօրինակացնելու նպատակով`
այսուհետև գրական լեզվում հանձնարարել սեռական-տրական հոլովի ու-ով` Լոռու, Գյումրու ձևերը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 փետրվարի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400011