Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Հ Ր Ա Մ Ա Ն

01.02.2000 թ. N 8/15

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

Հրամայում եմ`

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`

հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:

Լ. Գալստյան

Հաստատված է

ՀՀ լեզվի պետական

տեսչության N 8/15 հրամանով

1 փետրվարի 2000 թ.

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ

Հանձնարարվող

անվանումը Ռուսերեն

համարժեքը

Սահմանումը

մրցափորձ попытка մրցումների ժամանակ

մարզիկին տրվող փորձի

հնարավորությունը

սեպակոշիկ шип ներբանի վրա սեպեր

ունեցող մարզակոշիկ

վերջնարկ финиш մրցության ժամանակ

վերջնագիծը հատելու պահը

փորձամրցում прикидка մարզիկների միջև անցկացվող

ոչ պաշտոնական նախնական ընտրական մրցությունը

գերհսկա ոլորասահք супергигант

слалом ոլորասահքի տեսակ

դահուկապար фристайл մարզաձև, որ ներառում է

դահուկներով գեղասահք,

պարեր, ցատկեր,

պտույտներ և այլն

դահուկընթաց лыжные xоды դահուկորդի տեղաշարժը

տարբեր եղանակներով

դարձաշար сопряженные

повороты դահուկորդի` իրար հաջորդող

մի քանի դարձումները

եզրադարձ кантование դահուկները ներսի կամ

դրսի եզրերին պահելով`

դարձումներ կամ

արգելակումներ կատարելը

թեքուղի կողասահք вираж

соскальзывание (боковое) մրցուղու թեք հատվածը

դահուկի կողմնային մասով

լայնակի ուղղությամբ սահքը

հպարգելում сцепление ձյան և դահուկի շփումից

առաջացած արգելակումը

սահքամարում выкат վարժությունն ավարտելուց

հետո դահուկորդի ազատ

սահքը

փոկամրակ антабка սառցակտրիչի` ձեռքին

ամրացվող փոկի ամրիչը

ամրակապ крепление հարմարանք, որով մարզիկի

ոտքն ամրացվում է ոտնակին,

դահուկին և այլն

ամրափոկ ремень туклипса ոտնաբնի կամ ամրակապի

փոկը (կամ փոկանման

հարմարանք)

անցկալ завал հեծանվավթարի հետևանքով

առաջացած` հեծանվորդների

և հեծանիվների կուտակումը

հեծականգ сюрпляс հեծանվահրապարակային

մրցումների ընթացքում

մեկնարկից հետո

հեծանվորդների կանգնած

վիճակը

հեծանվադող велотрубка հեծանիվի դողերը

ոտնակում педалирование հեծանիվի ոտնակը պտտելը

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2 օգոստոսի 2000 թ.

Պետական գրանցման թիվ 30400072

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։