Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«16» մայիսի 2025 թ. N 42-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) 1․1 կետիուղղ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11) Ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտելու օրվան հաջորդող 4-րդ օրը համակարգն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է սովորողների կիսամյակային և տարեկան գնահատականները։ Կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատվում են ուսուցչի կողմից համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամանակահատվածում գնահատականները չհաստատելու դեպքում ուսուցիչը գրավոր պարզաբանում է ներկայացնում տնօրենին՝ հաստատելու թույլտվություն ստանալու համար:»

2) 1․1 կետիուղղ. 11-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 12-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«12) Ուսուցչի կողմից գնահատականները հաստատելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում կարող է փոփոխություն կատարել հիմնավոր պատճառաբանության առկայության դեպքում՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ լիազոր մարմնից գնահատականները փոխելու թույլտվություն ստանալուց հետո։»:

3) 8-րդ կետի 3-րդ ենթակետըուղղ. «համար՝» բառից հետո լրացնել «օգոստոսի 21-ից» բառով։

4) 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ը» պարբերությունըուղղ. շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. ուսումնական տարվա ընթացքում թեմայի յուրաքանչյուր դասընթացի օրվա դասի պլան, որի համար պարտադիր լրացվում է դասի վերնագիրը, ժամաքանակը ու վերջնարդյունքը: Նախընտրելի է լրացնել նաև դասի նպատակն ու դասի ընդլայնված պլանը.»:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար՝

5/16/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։