Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 625-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»ուղղ. բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «իրացման նպատակով» բառերից առաջ լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) կարգի 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ այն» բառերից հետո լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.

4) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով.

5) կարգի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

22.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։