Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

20 մայիսի 2025 թ. N 350-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևանի քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.»

Հ/Հ Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչություն Հաստիքների քանակը Հաստիքի ամսական պաշտոնային դրույքաչափը Հավելում Ընդամենը ամսական աշխատավարձը

1 վարչության պետ 1 697,000 697,000

2 վարչության պետի տեղակալ 1 561,000 561,000

3 գործավար 1 248,200 248,200

- Քաղաքաշինական փաստաթղթերի կազմման բաժին

3 Բաժնի պետ 1 408,000 408,000

4 գլխավոր մասնագետ 4 289,000 1,156,000

5 առաջատար մասնագետ 4 282,200 1,128,800

- Քաղաքաշինության վերլուծության բաժին

6 Բաժնի պետ 1 408,000 408,000

7 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000

8 առաջատար մասնագետ 6 282,200 1,693,200

ԸՆԴԱՄԵՆԸ 21 6,878,200

2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «263,489,445» փոխարինել «263,475,845» թվերով:

3) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «693,408,845» փոխարինել «693,395,245» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մայիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։