Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

20 մայիսի 2025 թ. N 357-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության 2025 թվականի մարտի 25-ի հ․113/7/77723-25, 2025 թվականի մարտի 28-ի հ․113/7/81276-25 և 2025 թվականի ապրիլի 2-ի հ.113/7/84985-25 գրություններով տրված համաձայնությունները՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. մայիսի 20

Երևան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի մայիսի 20-ի

N 357-Ա որոշման

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հ/Հ Դիմող Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1 «Բելաստ-18» ՍՊԸ Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի 8-րդ տարածքի հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, բացառությամբ Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

2 «Էմջի Ինվեսթմենթս» ՓԲԸ Հերացու փողոց հ.10/2 հասցեի հարակից ճանապարհահատված 1 (7.5 գծմ),

2 (15 գծմ)

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

3 «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ Բուզանդի փողոց հ.97/2 հասցեի հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

4 «Սան Լազզարո» ՍՊԸ Բաղրամյան պողոտա հ.4/1 հասցեի հարակից ճանապարհահատված 3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, Ժամը՝ 10:00-22:00

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։