Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 675-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հեռուստաաշտարակին հարող տարածք 0,9062 հա և 0,0358 հա մակերեսներով հողամասերը (սեփականության վկայական՝ N 18032025-01-0177) և Երևան, Նոր Նորք Գ. Հովսեփյան փողոց հեռուստաաշտարակին հարող տարածք 0,664 հա մակերեսով հողամասը (սեփականության վկայական՝ N 25042025-01-0293) (այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։