ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0087 Ն. 20.05.2025
20 մայիսի 2025 թվականի թիվ 87-Ն
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ԵՎ «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-150» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2025 թվականի սեպտեմբերի 16-ից շրջանառության մեջ դնել «Հենրիկ Մալյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. 2025 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «Ավետիք Իսահակյան-150» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Ա. Նուրբեկյան
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի մայիսի 20-ի
թիվ 87-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ-100»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «100 ԴՐԱՄ» և «2025»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ, գիրք և կադրատախտակ:
Մակագրություններն են՝ «ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ», «HENRIK MALYAN», «100 ամյակ» և «1925-1988»:
2. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925.0
Քաշը 28,28 գ
Չափը 28,0 x 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Քանակը 300 հատ
3. Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես):
4. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ-100»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի մայիսի 20-ի
թիվ 87-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-150»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արագած լեռը և Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «10000 ԴՐԱՄ» և «2025»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Մակագրություններն են՝ «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ» և «1875-1957»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 900.0
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 300 հատ
4. Էսքիզների հեղինակներն են՝ Կարապետ Աբրահամյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-150»
ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական: