Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5․1․ Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5․2․ Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումին և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրին ներկայացվող պահանջների ստուգումն ու ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը։»: