Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում.
1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.
2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.
3) ուսումնամեթոդական ապահովում.
4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.
5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Կրթական ծրագրերի մասով արված հետևյալ փոփոխությունները` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով և մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը, սահմանվում են լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:
(41-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 30.06.21 ՀՕ-295-Ն, 17.01.23 ՀՕ-7-Ն)
(17.01.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)