Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 410 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 2 ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1993-10-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1993-10-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 1992 թ. N 582

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 410 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 2 ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով միջազգային շուկայում գործող պահանջներից, ինչպես նաև հանրապետությունում ադամանդների վաճառքը վալյուտայով արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման միասնական կարգի մասին» N 410 որոշմամբ հաստատված N 2 ցանկը լրացնել հետևյալ պարբերությամբ`

«Ադամանդներ - արդյունաբերության նախարարություն»

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և մաքսային վարչությանը` ապահովել լիցենզիաների ձևակերպման հարցերի լուծումը, ինչպես նաև ադամանդի վաճառքի լիցենզիայի առկայության դեպքում ապրանքի բացթողման մաքսային գործողությունների կազմակերպումը ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում:

3. 1992 թվականի ադամանդների հավաստագրումը հանձնարարել Արդյունաբերության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Խ. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։