Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Այն սպառողը, որը նախորդ օրացուցային տարվա ընթացքում իր 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին սպառել է 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա, պարտավոր է, սույն օրենքի և շուկայի կանոնների համաձայն, այդ կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ: Նման կարգավիճակ չստանալու դեպքում սույն մասում նշված սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է բացառապես երաշխավորված մատակարարի կողմից, և սպառողն այդ կետում (կետերում) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում է որակավորված սպառողի կարգավիճակ չստացած սպառողների համար հանձնաժողովի սահմանած՝ տարբերակված սակագնով:»: