Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգը

1. Ընկերության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդը ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:

2. Չի թույլատրվում հիմնադրին ազատել ավանդի ներդրման պարտականությունից, այդ թվում` ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի փոխարկման դեպքերի վրա:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։