Հոդված 1
Հոդված 1.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգը
1. Ընկերության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդը ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:
2. Չի թույլատրվում հիմնադրին ազատել ավանդի ներդրման պարտականությունից, այդ թվում` ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի փոխարկման դեպքերի վրա:»: