Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 61.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի միաձայնությամբ, իսկ սույն օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ կանոնադրությամբ սահմանված ձայների քանակով» բառերով: