Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

15 հունիսի 2001 թվականի N 349

Հ Ր Ա Մ Ա Ն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների վերաբերյալ հայտարարության մասին» 03.12.1999 թվականի թիվ 71 արձանագրային որոշումը և «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 01.23.2001 թիվ 16 որոշման կից ցանկի 3-րդ կետը

հրամայում եմ`

1. Հաստատել ՀՀ ֆինանսական շուկայի տոկոսադրույքների աղյուսակը (տեսքը կցվում է):

2. Հանձնարարել Բանկային վերահսկողության դեպարտամենտին, յուրաքանչյուր հինգշաբթի մինչև ժամը 17:00 -ն Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին տրամադրել տեղեկատվություն նախորդ շաբաթ միջբանկային շուկայում տեղաբաշխված և ներգրաված միջոցների տոկոսադրույքների վերաբերյալ:

3. Հանձնարարել Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին, ֆինանսական գործիքների տոկոսադրույքները, կից աղյուսակի տեսքով, տրամադրել ՀևԲՏԶ դեպարտամենտին և CBANet համակարգի միջոցով` ֆինանսական շուկայի մասնակիցներին` շաբաթական կտրվածքով, յուրաքանչյուր ուրբաթ մինչև ժամը 13:00-ն` ներառելով տեղեկատվություն նախորդ ուրբաթից մինչև հինգշաբթին ներառյալ, հինգ շաբաթվա վաղեմությամբ:

4. Հանձնարարել ՀևԲՏԶ դեպարտամենտին, Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտից ստացված տեղեկատվության հիման վրա, ապահովել վերոնշյալ տեղեկատվության տեղադրումը ՀՀ ԿԲ ինտերնետային էջում:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի վրա:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Օրինակ

շաբաթական

ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

ԳՈՐԾԻՔՆԵՐ 1/06-07/06 08/06-14/06 15/06-21/06 22/06-28/06 29/06-05/07

ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ

ՊՊ առք / վաճառք

Ռեպո *

Մշտական հնարավորություններ

լոմբարդային վարկ

ավանդ

Պետական պարտատոմսեր

առաջնային տեղաբաշխում

մինչև 3 ամիս

3-ից 6 ամիս

6-ից 12 ամիս

1 տարի և ավել

երկրորդային շուկա

ՊՊ առք / վաճառք

մինչև 3 ամիս

3-ից 6 ամիս

6-ից 12 ամիս

1 տարի և ավել

Ռեպո (ժամանակաշրջանի միջին)

մինչև 7 օր

7-ից մինչև 14 օր

14-ից մինչև 28 օր

28 օր և ավել

Ռեպո (ժամանակաշրջանի վերջ)

Տեղաբաշխված միջոցներ **

մինչև 15 օր

15-ից մինչև 30 օր

30-ից 60 օր

60-ից ավել

Ներգրաված միջոցներ **

մինչև 15 օր

15-ից մինչև 30 օր

30-ից 60 օր

60-ից ավել

Բանկային տոկոս. հաշվարկային դրույք

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։