Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 347-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 156-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 2-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցում» ծրագրի մասին» N 156-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02507456) և «ԲԻԴԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00450801) հետ 2025 թվականի մայիսի 8-ին կնքված՝ N ՀՀ/ԶՏ-01/25 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում 8 բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 288,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02507456) և «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 08417251) հետ 2025 թվականի մայիսի 8-ին կնքված՝ N ՀՀ/ՏՀ-03/25 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում 8 բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում` 2,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

04.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։