ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար» N 1266-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «3-րդ մասին» բառերը փոխարինել «4-րդ մասին» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հունիսի 5-ի N 721-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1266-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ
NN
ը/կ Երկրների անվանումները
1․ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2․ Ավստրիայի Հանրապետություն
3․ Բելառուսի Հանրապետություն
4․ Բելգիայի Թագավորություն
5․ Բուլղարիայի Հանրապետություն
6․ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
7․ Դանիայի Թագավորություն
8․ Էստոնիայի Հանրապետություն
9․ Իռլանդիա
10․ Իսլանդիա
11․ Իսպանիայի Թագավորություն
12․ Իսրայելի Պետություն
13․ Իտալիայի Հանրապետություն
14․ Լատվիայի Հանրապետություն
15․ Լեհաստանի Հանրապետություն
16․ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
17․ Խորվաթիայի Հանրապետություն
18․ Կանադա
19․ Կիպրոսի Հանրապետություն
20․ Հունաստանի Հանրապետություն
21․ Հունգարիա
22․ Ղազախստանի Հանրապետություն
23․ Ղրղզստանի Հանրապետություն
24․ Ճապոնիա
25․ Մալթայի Հանրապետություն
26․ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
27․ Նիդերլանդների Թագավորություն
28․ Նորվեգիայի Թագավորություն
29․ Շվեդիայի Թագավորություն
30․ Շվեյցարիայի Համադաշնություն
31․ Չեխիայի Հանրապետություն
32․ Պորտուգալիայի Հանրապետություն
33․ Ռումինիա
34․ Ռուսաստանի Դաշնություն
35․ Սլովակիայի Հանրապետություն
36․ Սլովենիայի Հանրապետություն
37․ Ֆինլանդիայի Հանրապետություն
38․ Ֆրանսիայի Հանրապետություն
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.06.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական: