Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2218-Ա «04» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.06.2025 թ.

հ. 2218-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը

1 2 3 4 5 6 7

1 Դավիթ Վարդանյան Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/19 հողամաս Դավիթ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.9/19 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20052025-01-0328/ բաժանման հատակագծով առանձնացվող 360.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/20 01043BREYNUP

2 Արթուր Բալասերյան /լիազորված անձ/ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Աբովյան փողոց, հ.38 շենք, հ.34 և հ.34/1 տարածք 02.05.2025թ. հ.ԱՇԹԴ/6/2594-25 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Աբովյան փողոցի հ.38 շենքի հ.34 և հ.34/1 հասցեներում վերակառուցված տարածքներին տրամադրել հասցե՝ Աբովյան փողոց, հ.38 շենք, շինություն հ.34/1 01063WZUVGYX

3 Սամվել Այվազյան Կոմիտասի պողոտա, հ.11 շենք, հ.45 տարածք Սամվել Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.11 շենքի հ.45 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.13052025-01-0275/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.11 շենք, շինություն հ.45/1 01033KZAUDFA

4 Ժորա Նալբանդյան,

Մայրանուշ Հարությունյան Նոր Արեշ 2-րդ փողոց, հ.23 հողամաս Ժորա Նալբանդյանին և Մայրանուշ Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 2-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.19022025-01-0417/ բաժանման հատակագծով առանձնացվող 235.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 2-րդ փողոց, հ.23/2 01053K43PVCN

5 Վարդան Աղաջանյան Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.82 հողամաս Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացվող մասի առուվաճառքի 02.06.2025թ. հ.5369 պայմանագրով, Վարդան Աղաջանյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդի այգեգործական տարածքի Աջափնյակ թաղամասի 1-ին փողոցի հ.82 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.82/1 01113HA3BQR2

6 Նարինե Տոնոյան Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.22/1 բնակելի տուն Նարինե Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.22/1 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.06072015-01-0141/ տրամադրել հասցե՝ Գ.Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.11/10 01013YGDXDTQ

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։