«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«2» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1996 թ. N 30
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը, համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, արտասահմանյան վարկային ծրագրերի իրականացման գրասենյակներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները, արտասահմանյան վարկային տարեկան ծրագրերում ընդգրկված օբյեկտների ցանկը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հիմնանորոգման ծրագրերը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարական և հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` սույն որոշման 2-րդ կետում նշված տիտղոսացուցակներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննություն անցած կատարողական ակտերի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի մասին» N 100 որոշման:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին կառուցվող օբյեկտների տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պատվիրատուների առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրի հաստատման մասին» N 250 որոշման N N 1 և 2 հավելվածներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների սահմանաքանակների շրջանակներում.
բ) անհրաժեշտության դեպքում 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ նախատեսված կապիտալ ներդրումների ծավալների փոփոխությունների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 2-ի N 30 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
NN ը/կ Ֆինանսավորման աղբյուրը Ընդամենը (մլն դրամ) այդ թվում`
արտասահմանյան
վարկերի հաշվին
նախատեսվող
շինարարությունում
հանրապետության
մասնաբաժինը
1 2 3 4
Ընդամենը 37477,0 660,0
այդ թվում`
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 10683,0 660,0
2. Համաշխարհային բանկի վարկերի հաշվին 14500,0
3. Եվրոպական բանկի վարկերի հաշվին 11494,0
4. Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին 800,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 2-ի N 30 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
NN ը/կ Պատվիրատուի, օբյեկտի անվանումը Պետական
բյուջեից
կապիտալ
ներդր.
ընդամենը
(մլն դրամ) այդ թվում`
արտասահմանյան
վարկերի հաշվին
նախատեսվող
շինարարու-թյունում
հանրապե-տության
մասնաբաժինը Շահագործ-ման հանձնվող
օբյեկտների հզորություն-ները Օբյեկտների շահագործման հանձնման
ժամկետն ըստ եռամսյակների
1 2 3 4 5 6
Ընդամենը 10683 660
այդ թվում`
1. ՀՀ էներգետիկայի նախարարություն 6310 210
ՀԱԷԿ 1500 3 ջրավազան IV
Հրազդանի ՊՇԷԿ 3100 300 մգվ IV
Իրան-Հայաստան բարձր լարման
էլեկտրահաղորդման գիծ 1300 92 կմ IV
Էներգետիկայի օժանդակության ծրագիր 210 210
Հերհերի ՀԷԿ 200*
2. ՀՀ գյուղատնտեսության և պարենի
նախարարություն 450 250
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 200
Ոռոգման ցանցերի վերակառուցում 250 250
3. ՀՀ տրանսպորտի և հաղորդակ-ցության նախարարություն 1200
Ավտոճանապարհների և երկաթգծերի
վրա հակասողանքային աշխատանք-ներ 600
Երևան քաղաքի մետրոպոլիտեն 600** հորատանցք 150 գ. մ. III
4. ՀՀ սոց. ապահովության, զբաղվա-ծության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն 200 200
Բնակարանային շինարարություն
(արտաքին հաղորդակցուղիներ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար)
200***
200 ջրատար -
29.3 կմ
կոյուղի -
21.5 կմ
էլ. գիծ -
30.6 կմ
IV
IV
IV
5. Պատգամավորների Երևանի քաղա-քային խորհրդի գործադիր կոմիտե 750
Բնակարանային շինարարություն 350 1174 քառ. մ
այդ թվում`
բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ 100
բ/շ N 1.2, Կորյուն-Նալբանդյան փող. 120 1174 քառ. մ IV
բ/շ N 1, Ֆրիկի փող. 70
բ/շ N 1.2, հանրապետական մարզադաշտի տարածք 60
Դավթաշենի կամուրջ 400
6. ՀՀ քաղաքաշինության նախարա-րություն
Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատա-կարարում 73
7. 8. 9. Գաղտնի
_______________
* Ենթակա է վերադարձման Գերմանիայի կառավարության կողմից վարկն ստանալուց հետո:
** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա:
*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո:
Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 2-ի N 30 որոշման
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
NN
ը/կ Անվանումը Կապիտալ
ներդրումները
(մլն դրամ) Շահագործման
հանձնվող
օբյեկտների
հզորությունները Օբյեկտների
շահագործման
հանձնման
ժամկետն ըստ
եռամսյակների
1 2 3 4 5
1. Համաշխարհային բանկի վարկերի հաշվին 14500
այդ թվում`
1. Աղետի գոտու վերականգնման ծրագիր*)
ընդամենը 3742
որից`
բնակարանային շինարարություն 1724 49.32 հազ.
քառ. մ I-II
կոմունալ շինարարություն 148
կրթություն 539 1848 տեղ II
առողջապահություն 79 31 մահճակալ II
մարզական կառույցներ 59 1312 տեղ II
հասարակական կառույցներ 118
արդյունաբերական շինարարություն 733 39.39 հազ.
քառ. մ
արտ. մակերես II
չնախատեսված ծախսեր 282
2. Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր - ընդամենը 3200
որից`
ոռոգման ցանցերի վերականգնում 1209 11.0 կմ IV
պոմպակայանների վերականգնում 403 2 հատ IV
ջրամբարների վերականգնում 242 2 հատ IV
խորքային հորերի վերականգնում 403 33 հատ III- IV
սարքավորումների ձեռքբերում 161
3. Մայրուղիների վերականգնման ծրագիր
այդ թվում` 2706 395.3 կմ
մայրուղիների մակերեսային մշակում 702 248.8 կմ IV
մայրուղիների միաշերտ ասֆալտաբետոնացում 2004 146.5 կմ III- IV
4. Սոցիալական ներդրումների հիմնադրամ
ընդամենը 1406
որից`
շինարարական ծրագրեր շրջաններում 1193
5. Էներգետիկայի օժանդակության ծրագիր
- ընդամենը 3446
որից`
նյութերի և պահեստամասերի ձեռքբերում և
տեղադրում 3204
2. Եվրոպական բանկի վարկերի հաշվին իրականացվող ծրագրեր - ընդամենը 11494
այդ թվում`
1. «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային
համալիրի կառուցման ծրագիր
ընդամենը 6373
որից`
սարքավորումների ձեռքբերում 830
պահեստի, կառամատույցի և ղեկուղու կառուցում 4014
2. Հրազդանի ՊՇԷԿ-ի ընդլայնման ծրագիր
- ընդամենը 5121
որից`
շինմոնտաժային աշխատանքներ 2097
սարքավորումների ձեռքբերում 2822
3. Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին**)
ընդամենը 800
այդ թվում`
ա) բնակարանային շինարարություն 235 7808 քառ. մ
այդ թվում`
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 110 4558 քառ. մ
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն 20 380 քառ. մ
պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե 85 2600 քառ. մ
պատգամավորների Գուգարքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե 20 470 քառ. մ
բ) կոմունալ շինարարություն 108 53.1 կմ ջրատար
այդ թվում`
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 82 28.8 կմ ջրատար
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն 26 24.3 կմ ջրատար
գ) կրթություն 217 1280 աշ. տեղ
այդ թվում`
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն 117 680 աշ. տեղ
պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե 100 600 աշ. տեղ
դ) ճանապարհային տնտեսություն 100
այդ թվում`
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարա-րություն 100
ե) պահուստային ֆոնդ 140
_______________
Ծանոթագրություն: Կապիտալ ներդրումները հաշվարկված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքով (403,0 դրամ):
*) Հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 10.05.1995 թ. N 253 և 28.10.1995 թ. N 63 որոշումներով հաստատված օբյեկտների ցանկերը:
**) Հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 07.05.1995 թ. N 250 որոշմամբ հաստատված օբյեկտների ցանկը, որը կարող է ճշտվել վարկն ստանալուց հետո պատվիրատուների կողմից տիտղոսացուցակների համաձայնեցման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ