Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10 մայիսի 1994 թ.

թիվ 1-3 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

10 մայիսի 1994 թ.

թիվ 01364/3-3

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը նկատի ունենալով վճարովի ուսուցման ուսումնական հաստատություններում ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման որոշակի առանձնահատկությունները և այդ առումով իրացման ցուցանիշի հաշվարկման կարգի վերաբերյալ տեղերից ստացվող բազմաթիվ հարցումները պարզաբանում են հետևյալը.

1. Վճարովի ուսուցմամբ ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների (ուսուցման կազմակերպում, կադրերի պատրաստում և այլն) իրացման շրջանառությունը ձևակերպվում է ծառայությունների մատուցմանը զուգընթաց` ըստ ամիսների (եռամսյակի), անկախ այդ ծառայությունների դիմաց վճարման (ուսման վարձի վճարման) ժամանակի:

2. Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված ծառայությունների ծավալը որոշվում է մեկ ուսանողի համար սահմանված ուսման վարձի չափից և ուսանողների փաստացի ցուցակային թվաքանակից ելնելով:

3. Ուսումնական տարվա սկզբում ուսման վարձի դիմաց վճարված գումարները ձևակերպվում են որպես «գալիք ժամանակաշրջանի եկամուտներ» և դուրս են գրվում սույն կարգով նախատեսված իրացման ձևակերպմանը համամասնորեն:

4. Ուսանողի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները ուսանողի կողմից խախտելու պատճառով` ուսանողի հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, կանխավճարային կարգով ուսանողի մուծած ուսման վարձի մնացորդը (որը դեռ սահմանված կարգով չի ձևակերպվել որպես իրացում) հաշվետու ժամանակաշրջանում ձևակերպվում է որպես իրացում` ամբողջ մնացորդային գումարի չափով:

5. Սույն կարգը գործողության մեջ է դրվում 1994-95 թթ. ուսումնական տարվանից:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅաՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։