Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 507 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«5» մարտի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1996 թ. N 72

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 507 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» N 507 որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները`

Տավուշի մարզի բնակավայրերի ցանկը լրացնել Կոթի, Բերդավան, Պառավաքար, Այգեձոր, Չորաթան, Այգեհովիտ, Սարիգյուղ, Կայան գյուղերով, Գեղարքունիքը` Թթուջուր, Արտանիշ, Ջիլ, Սոթք, Ծափաթաղ, Փամբակ գյուղերով, Արարատինը` Զանգակատուն գյուղով, Վայոց ձորինը` Սերս գյուղով, Սյունիքինը` Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Վաղատուր, Հարթաշեն, Կաղնուտ, Ճակատեն, Շիկահող, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, Լեհվազ և Շվանիձոր գյուղերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 1-ից, իսկ գույքահարկից ազատման արտոնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 507 որոշման ընդունման օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։